Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնական էջից։
- Տիգրան Մկրտչյանը ԵԽ-ի փոխնախագահի հետ քննարկել է ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը
- Վահան Քերոբյանը և տեղակալը կգործուղվեն Ռուսաստան
Այնուհետև տեղի է ունեցել արտաքին գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպումը։
Դրա ընթացքում Միրզոյանը նշել է․
«Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի, որն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ, լայն իրավապայմանագրային դաշտի հետևողական կատարելագործմամբ, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում արդյունավետ գործընկերությամբ»։
ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ կապված ԼՂ հարցի հետ։ «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», – ասել է Միրզոյանը
