fbpx
Քաղաքականություն

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Իր ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ուրախ է ՌԴ արտգործնախարարին տեսնել Հայաստանում:

«Վերջին անգամ պաշտոնական այցով Երևան եք եկել երկու տարի առաջ: Այս ընթացքում Հայաստանում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից հետո մեր երկու երկրների հարաբերությունները նոր դինամիկա են ստացել:

Իմ՝ վարչապետ ընտրվելուց ի վեր ես բազմիցս հանդիպել են ՌԴ նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1,5 տարում հնարավորություն եմ ունեցել Երևանում ընդունելու ՌԴ նախագահին ու վարչապետին: Վերջերս Հայաստան այցելեց ՌԴ պաշտպանության նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեր հարաբերություններում կա նոր դինամիկա:

Վերջերս պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հաջորդ տարի տեղի կունենա իմ պաշտոնական այցը Ռուսաստան: Դրանից հետո կկայանա ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Ուրախ եմ արձանագրել, որ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ ստացվեց: Վերջերս Երևանում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որն աննախադեպ էր իր մաստտաբներով: Ես ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սերբիայի, Սինգապուրի հետ, ազատ առևտրի պայմանագիր ստորագրեցինք Իրանի հետ, նաև Չինաստանի հետ»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը այս տարի կհասնի 2 մլրդ դոլարի: Նա վստահություն հայտնեց, որ Լավրովի այցը նոր լիցք կտա հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ շեշտելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը: ՌԴ արտգործնախարարը հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողով կանցկացվի:

ՌԴ արտգործնախարարը, անդրադառնալով Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, ասաց, որ դրանք չեն խանգարել ապահովել երկու երկրների հարաբերությունների իրավահաջորդությունը ու զարգացնել դաշնակցային հարաբերությունները:

«Մենք ուրախ ենք, որ երկկողմ առևտուրը զարգանում է: ՌԴ-ն Հայաստանի համար առաջատար գործընկեր է, թիվ մեկ ներդրողը: Համագործակցությունը ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, իհարկե, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին ԵՏՄ-ում արդյունավետ նախագահության համար: Բառացիորեն երկու շաբաթից Բիշքեկում տեղի կունենա ևս մեկ կարևոր իրադարձությունը՝ այս անգամ ՀԱՊԿ գագաթաժողովը, որտեղ կորոշենք մեր փոխգործակցությունը ռազմաքաղաքական անվտանգությանը վերաբերող հարցերում»,-ասաց Լավրովը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/722402138271516/?__xts__[0]=68.ARBaez3N6R1DD1EabB2yBbK05fPZuvgtuiTdEjOGKs3-UR-gRdxo0Akd3pXCK7-QHOW7dinks8YKRN5Smk2y-y38jHordyK_PXqUIpqmGQ3gheNawi145uqLf8OsNMks6z1T8lcIk1-UgUOR8Ck7SVFY02yXwijYkQHpd2Zi_ji4eEbkrEQchH2qaBnuthS-PVdlGKXZPh2kxSkYCTAIV9mPmAY899wOIaGUQiMIuFFdAy-uKcQudiHeXhhhnqn6WmyHp01VRcpCz_qRVnUBxNfAhMYOxE7AwNi7nvHbVwNE7l3ps12KVo1kcwmSedKj_ROZEs_kBKQkzSLITKEzn4YhSNab7N7ojYychA&__tn__=-R

Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ՝ նոյեմբերի 10-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ