fbpx
Իրավական

Կայացրել եմ քաղաքական որոշում․ Փաշինյանը՝ Քյարամյանի նշանակման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում այսօր խոսեց Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ-ի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշումը։

«Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է այնտեղ աշխատի, դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել: Պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել, որ նա հայտնվի այնտեղ:

Իմ քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում, ԱԱԾ-ում դրսից նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն, որ այդ համակարգերը պետք է ունենան հնարավորություն:

Հիմա եկել է ժամանակը գնահատելու և վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը: Եվ դրանով կարելի է ազդարարել մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաև դրսից նշանակումներ», – ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ