Աշխարհ

Գերմանիայի կանցլերը կայցելի Չինաստան

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ ուղևորություն կկատարի Չինաստան՝ աշխարհում ավելի ու ավելի բարդ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում՝ երկկողմ համագործակցության լայն օրակարգի քննարկման և կարևորագույն միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգման համար:

Այդ այցը, ինչպես հայտնել են երկու կողմերը, կկայանա նոյեմբերի 4-ին: Սպասվում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի և Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ Շոլցի հանդիպան ընթացքում կարծարածվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը և Թայվանի հարցը: Գերմանիայի կառավարության ղեկավարը Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ կհանդիպի կանցլերի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ: Դեռ ավելին, նա կդառնա եվրոպացի առաջին ղեկարարը, որը պետական այց կկատարի Չինաստան կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ