Սպորտ

Կայուն խաղի և վնասվածքների հետ կապված մեծ խնդիրներ ունենք. Զիդան

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ալավեսից» կրած 1։2 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։

Նա հայտնել է, որ չի կարողանում բացատրել այս պարտությունը:

«Երբ մրցակիցը գոլ է խփում երրորդ րոպեին, ամեն ինչ դառնում է շատ բարդ։ Սա է հիմա մեր իրականությունը։

Այս խաղի սկիզբը ամենավատն էր «Ռեալի» համար այս մրցաշրջանում։ Մենք չկարողացանք փոխել խաղի դինամիկան, և դա անհանգստացնում է ինձ։

Կայուն խաղի և վնասվածքների հետ կապված մեծ խնդիրներ ունենք։ Սա արդարացում չէ, իրականություն է»,-ասել է Զիդանը:

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

Հայտնենք, որ արքայական ակումբն այժմ ունի 17 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալավեսը» 13 միավորով 9-րդ տեղում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ