fbpx
Աշխարհ

Ղազախստան-Թուրքիա ռազմական համագործակցությունը ուժի մեջ է մտել

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի հանրապետության կառավարության և Թուրքիայի հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության համաձայնագրի վավերականացման» մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է Eadaily.com կայքը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 13-ին Անկարայում: Փաստաթուղթը ենթադրում է ռազմական համագործակցության երկարաժամկետ զարգացում՝ հավասար իրավունքների և փոխադարձ շահերի սկզբունքներով: Համաձայնագրում նշվում է զինվորականների կրթության, զորավարժությունների իրականացման, օդային ճանապարհով ռազմական կարողության տեղափոխման, բժշկական օգնություն հասցնելու, գիտական և տեխնիկական ոլորտներում հետազոտությունների անցկացման և համագործակցության մասին:

Ղազախ կուրսանտների ուսուցումը Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կրթարաններում իրականացվում է անվճար: Մոտ 200 ղազախ սպաներ արդեն ավարտել են իրենց կրթությունը Թուրքիայում, ներկայումս այնտեղ սովորում է ևս 20-ը: Բացի այդ, Ղազախստանի պաշտպանության նախարարության ևս 14 սպա վերապատրաստում է անցնում Թուրքիայի ուսումնական կենտրոններում: Իսկ Ղազախստանի ազգային պաշտպանության համալսարանում ուսանում է Թուրքիայի 16 զինծառայող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ