fbpx
Հասարակություն

Ղազախստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան

Bek Air ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի:

Ավելի ուշ Ալմաթիի քաղաքապետարանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 14 մարդ, տուժել է 35-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ