fbpx
Սպորտ

Կազեմիրոն միայնակ ավելի լավ է պաշտպանվում, քան խաղադաշտում գտնվող չորս պաշտպանները միասին. Marca

ՉԼ-ի խմբային փուլի «ՊՍԺ»-ի հետ հանդիպումը ստիպեց Զինեդին Զիդանին «Լևանտեի» դեմ խաղում Կազեմիրոյին փոխարինել։

Երբ հաշիվը 3-1 էր բոլորը կարծում էին, որ խաղադաշտը լքելու է Խամեսը, սակայն նրա փոխարեն դա արեց Կազեմիրոն։

Իրականում Զիդանը մտածում էր ոչ միայն «ՊՍԺ»-ի դեմ խաղի,այլև ողջ մրցաշրջանի մասին։ Այժմ Կազեմիրոյի ներկայությունը խիստ անհրաժեշտ է «Արքայական» ակումբին, քանի որ Լուկա Մոդրիչը և Ֆեդե Վալվերդեն վնասվածքներ ունեն։ Զիդանը լավ գիտակցում է, որ չպետք է ռիսկի գնա նրա հարցում։

Կազեմիրոն, կարելի է ասել, «Ռեալի» գլխավոր կեսն է։ Սա փոքր ինչ չափազանցված է հնչում, սակայն, սրա ճշմարտացիության մեջ համոզվելու համար բավական է դիտել «Լևանտեի» դեմ խաղի վերջին 30 րոպեները։ «Ռեալը» պահպանեց հաղթական հաշիվը միայն Տիբո Կուրտուայի ջանքերի շնորհիվ։

Թիմը շատ անհաջող է պաշտպանվում, ահա թե ինչու է Կազեմիրոն այդքան կարևոր «Ռեալի» համար։ Նա ավելի լավ է պաշտպանվում, քան խաղադաշտում գտնվող չորս պաշտպանները միասին։ Եվ այս ամենի հետ նա ավելի շատ է գոլեր խփում, քան Լուկա Մոդրիչը և Թոնի Կրոսը, որոնք սովորաբար ավելի միտված են հարձակման։

Բրազիլացին անփոխարինելի է «Ռեալի» համար, և եթե նա վնասվածք ստանա, ապա Զիդանը կանգնելու է լուրջ խնդրի առաջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ