ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ամփոփվել են տեսչական մարմինների ստուգումները։
«Ամփոփ
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
10.06.2020-ի դրությամբ կայացվել է 2547 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
10.06.2020-ի դրությամբ իրականացվել է 26196 ստուգում, որից միայն 650-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/hlib.am/posts/750427022364671