fbpx
Աշխարհ

Կազմվում է անվանացանկ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար. ԵՄ

ԵՄ-ի արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու թեմային:

Նա հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աշխատանքներ իրականացնել և ձևավորել այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցներ:

Պատճառը Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրականի շրջանում նավթահորատման աշխատանքների իրականացումն է:

«Կիպրոսի արտգործնախարարը մեզ տեղեկացրել է նավթի հորատման աշխատանքների մասին: Սպասում ենք, որպեսզի այդ հարցով զբաղվող աշխատանքային խմբերն ավարտեն անվանացանկի պատրաստումը, որոնց դեմ կկիրառվեն անհրաժեշտ պատժամիջոցները: Ցանկի որոշ մարդկանց անունները մեզ արդեն հայտնի են»,- շեշտել է Բորելը:

Նա, սակայն չի նշել, թե երբ պատրաստ կլինի անվանացանկը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պնդմամբ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։

Այս «հիմնավորմամբ» Թուրքիան արդեն 2 հորատող նավ է ուղարկել Կիպրոս կղզու տարածքային ջրեր, որոնք այնտեղ նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ