fbpx
Տնտեսություն

ԿԲ-ի հայտարարությունը՝ Varks.am-ի դեմ բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հարգելի քաղաքացիներ,

Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպություն) առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կազմակերպության գործունեության լիցենզիան: Նշվածի հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն ձևավորվել է Կազմակերպության լուծարային հանձնաժողովը, որին այսուհետ կարող եք հասցեագրել Ձեր դիմում-բողոքները կամ պարզաբանել Ձեր պարտավորությունների վերաբերյալ բոլոր հարցերը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Ձեր կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ հարցերի առնչությամբ, լուծարային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով քաղաքացիներին հուզող հարցերին: Լուծարային հանձնաժողովի հայտարարությունների հետ կարող եք ծանոթանալ` այցելելով https://varks.am կայքի նորություններ բաժին (https://varks.am/ejer/teghekutyunner-hachakhordi-hamar):

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Լուծարային հանձնաժողովին՝ զանգահարելով (012) 700 000 հեռախոսահամարին կամ գրել info@varks.am էլեկտրոնային հասցեին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ