Սպորտ

Ես ևս կցանկանայի իմանալ, թե ինչու դուրս չեմ գալիս խաղադաշտ. Ռոդրիգես

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է իր ընթացիկ մրցաշրջանում քիչ խաղաժամանակ ստանալու մասին:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչու դուրս չի գալիս խաղադաշտ:

«Ինչու՞ դուրս չեմ գալիս խաղադաշտ: Ես ևս կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Զիդանի հետ և անում եմ ամեն ինչ նրա վստահությունը ձեռք բերելու համար»,-ասել է ֆուտբոլիստը:

Ռոդրիգեսը նաև հավելել է, որ շատ դժվար է կարճ ժամանակում ցույց տալ, թե ինչի է ընդունակ:

«Ես խաղադաշտում անցկացնում եմ միայն մի քանի րոպե, և այդ ժամանակը բավարար չէ քո ունակությունները ցույց տալու համար»:

Այս մասին տեղեկանում ենք Gol Caracol-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ