Հասարակություն

Որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործընթացը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը, համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները, և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:

Նշվել է նաև, որ հնարավորության դեպքում ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար:

Հաշվի առնելով, որ Ամանորին ընդառաջ մայրաքաղաքում ակտիվանում է փողոցային առևտուրը, Երևանի քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ դեպքերը հայտնաբերելու և երևույթը բացառելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ