fbpx
Հասարակություն

Ջերմուկ քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գազի մատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6, 9, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23ա, 23բ, 25, 28, 39, 40, 42, 43 բազմաբնակարան շենքերի, Կեչուտ թաղամասի գազասպառողների, «Մարգմուշ», «Արսեն Սահակյան», «Ջերմուկի Ստեփանյաներ» ՍՊԸ-ների, ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն` Արարատի մարզի Վանաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունն ու խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ