fbpx
Հասարակություն

Օգոստոսի 1-ին ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկելը կդառնա անվճար

Օգոստոսի 1-ին Երկաթուղայինի օրն է ու այդ կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին միայն այդ օրը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով երթևեկելը կլինի անվճար։

Այս մասին տեղեկացնում է Երկաթուղին։

Նշվում է, որ բացառություն են կազմելու միայն Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսները։

Աղբյուրից հայտնում են նաև, որ երկաթուղայիններն այդ օրը սովորական ռեժիմով են աշխատելու ու ապահովելու են երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ