Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում կայացավ լոնդոնյան դերբին` «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը: Այս խաղում հաղթանակը տոնեցին Միկել Արտետայի սաները 2-0 հաշվով։
Այս դիմակայության ավարտից հետո ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը գնահատել է «Արսենալի» չեմպիոնության շանսերը 2022/2023 մրցաշրջանում։
«Այս տարի «Արսենալը» կդառնա Պրեմիեր լիգայի չեմպիոն»,- գրել է Լինեկերն իր սոցցանցում։
Հիշեցնենք, որ «Արսենալը» չի հաղթել Պրեմիեր լիգան 2004 թվականից ի վեր: Այս պահին Արտետայի սաները վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ ութ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»: