fbpx
Հասարակություն
16:40 09/05/2019

Կեցցե՛ հաղթանակած հայ ժողովուրդը. Ազատ Դեմոկրատների շնորհավորական ուղերձը

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Մայիսյան եռատոնի կապացությամբ: Գրառման մեջ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հպարտորեն և ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հաղթանակի և Խաղաղության օրվա կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, բազում հաղթանակներ և անկոտրում կամք:
Մայիսի 9-ը մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով և Հայրենիքի պաշտպանության փառավոր խորհուրդ ունի մեզ համար:
1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի երկար սպասված ազատագրումը հայոց վերածննդի նոր մեկնարկն էր, որով ևս մեկ անգամ վերահաստատվեց արցախցիների` ազատ և անկախ ապրելու իրավունքը: Սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան և Արցախ ստեղծելու ճանապարհին այն կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ էր, որին էլ հաջորդեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը:

Շնորհավորելով համայն հայությանն այս պատմական և հաղթական Եռատոնի առթիվ՝ համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունն ու ազատատենչ հայ ժողովուրդը լի են վճռականությամբ պաշտպանելու խաղաղությունն ու անվտանգությունը և քայլելու զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհով:

Հավե՜րժ Փառք հանուն ազատության և անկախության համար նահատկված մեր Հերոսներին։
Կեցցե՛ն մեր անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող քաջ զինվորները և սպաները:
Կեցցե՛ հաղթանակած հայ ժողովուրդը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ