fbpx
Խորհրդարան
12:00 23/12/2019

Կեցցե ՀՀ հպարտ ու խաբված ժողովուրդը․ Գևորգ Պետրոսյան

Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրում է․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Նախագիծ)

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է՝ դատարանների մուտքերն արգելափակելու և հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու միջոցով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օրինականությունն ապահովվում է քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկները կտրելու միջոցով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տնօրինվում է՝ ըստ քմահաճույքի:

Հոդված 7. Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը»։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն(Նախագիծ)Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է:Հոդված…

Gepostet von Gevorg Petrosyan am Sonntag, 22. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ