fbpx
Արցախ

Հակառակորդը կեղծ լուրեր է տարածում՝ խուճապ առաջացնելու համար․ Արցախի ԱԽ

Հայկական տեղեկատվական դաշտում լուրեր են շրջանառվում, թե իբր Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով կուտակումներ են։ Սրա վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի Անվտնագության խորհուրդը։

«Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում:

Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը», – ասված է ԱՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ