fbpx
Իրավական

Կեղծիքի համար մեղադրվող կինը հայտնաբերվեց

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 23.55-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղից հայտնաբերվել և ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ալինա Ա.-ն, որը 2018թ. օգոստոսի 31-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ