Կենցաղային քիմիայի միջոցները, որոնց բաղադրության մեջ կա տրիկլոզան, կարող են նվազեցնել հակաբիոտիկների նկատմամբ օրգանիզմի զգայունությունը մոտ 100 անգամ, ինչը նշանակում է, որ վիրուսային վարակներից կազդուրվելը դժվարանում է»,- գրում է Phys.org կայքը:
Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել վարակակիր մկների վրա: Մի խումբ մկների վրա փորձարկել են տրիկլոզան նյութը, մյուսների վրա՝ ոչ: Երկրորդ խմբի մկների բջիջներում ճնշվել է ppGpp մոլեկուլը, որը պատասխանատու է աճի համար: Օրգանիզմում կանգ է առել կենսաբանական սինթեզը: «Բժշկության մեջ կանոն կա՝ չի կարելի ընդունել այնպիսի դեղամիջոց, որը կանգնեցնում է աճը»,- հիշեցնում է գիտնականներից մեկը:
Գիտնականներն այժմ հաստատված են համարում, որ տրիկլոզանը դանդաղեցնում է հիվանդության ապաքինումը և իմունիտետի կողմից վարակի դեմ պայքարելու ունակությունը:
Փոխանցում է shantnews.am-ը։