fbpx
Էկո

10:50 11/9/2019

Կենցաղային աղբի կառավարումը մնում է այս մակարդակի վրա․ Արսեն Գասպարյան

Բնապահպան Արսեն Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սա Նորավանքի հարակից տարածքն է: Մեր երկրի զբոսաշրջային հիմնական այցելավայրերից մեկն է: Այստեղ գանձում են գումար մեքենաների կայանման համար, գործում է ռեստորան, փող է աշխատում եկեղեցին, զբոսաշրջային կազմակերպությունները բերում են տուրիստական խմբեր, բայց կենցաղային աղբի կառավարումը մնում է այս մակարդակի վրա: Եթե նման պարզ խնդիրների լուծումը չենք կարողանում գտնել, բա ցիանիդով, ուրանով, թորիումով և այլ վտանգավոր տարրերով աղտոտման դեմը ո՞նց ենք առնելու և մաքրելու»:

 

Վերեվ