fbpx
Հասարակություն

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Երևանի կենդանաբանական այգու ու ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների միջև տեղի է ունեցել հերթական առցանց քննարկումը։

Այգու աշխատակիցները ներկայացրել են քննարկման հիմնական թեման՝ «Կենդանաբանական այգում իրականացվող անասնաբուժասանիտարական կանխարգելիչ միջոցառումները», որին հաջորդել է հարցուպատասխանը։

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը հորդորել է այգու ներկայացուցիչներին և ուսանողներին ավելի հաճախ և ակտիվ իրականացնել նման ձևաչափի քննարկումներ, ինչպես նաև առաջիկայում մշակել համատեղ ծրագրեր՝ ուսանողների ներգրավվածությունը կենդանաբանական այգու աշխատանքներում մեծացնելու համար։

Քննարկմանը մասնակցել են նաև ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը և ՀԱԱՀ դասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ։

Դեկան Արևիկ Աբովյանը նշել է, որ շատ կարևոր է ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը կենդանաբանական այգում կատարվող անասնաբուժական միջոցառումներին։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում, հնարավորության դեպքում, ոլորտային առարկաների գործնական պարապմունքները կանցկացվեն Երևանի կենդանաբանական այգում։

Հերթական անգամ երկկողմ բարձր է գնահատվել քննարկման արդյունավետությունը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման և համատեղ այլ նախաձեռնությունների վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ