fbpx
Էկո

Կենդանաբանական այգին ստանձնել է արագիլների խնամքը

Երևանի կենդանաբանական այգուց հաղորդում են արագիլի՝ փրկված 3 ձագերի մասին: Հաղորդվում է, որ օրերս Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում արագիլի բույն է ընկել: Բնում եղել են մայր արագիլն ու երեք ձագերը: Սարդարապատ գյուղի բնակիչներից մեկն ահազանգել է ԱԻՆ։

Ահազանգող բնակչին հայտնել են, որ օգնությունը պետք է ցուցաբերվի մասնագիտացված կառույցի կողմից՝ հավաստելով, որ այդ դեպքում նախարարության աշխատակիցները կանեն հնարավորը՝ օգտակար լինելու համար։

Արդյունքում՝ ահազանգը վերահասցեավորվել է Երևանի կենդանաբանական այգուն, որը պատասխանատվություն է ստանձնել օգնություն ցույց տալու և խնամելու արագիլի ձագերին:

Մոտ երկու ամսական երեք ձագերը այժմ Երևանի կենդանաբանական այգում են, ունեն առողջ տեսք, չունեն վնասվածքներ և չեն հրաժարվել կերակուրից, ինչը, մասնագետների գնահատմամբ, արդեն դրական արդյունք է:

Երևանի կենդանաբանական այգու մասնագետների գնահատականով` արագիլի ձագերը կենդանաբանական այգում կմնան, մինչև կկարողանան ինքնուրույն թռչել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ