fbpx
Էկո

50 տարում աշխարհում կենդանիների պոպուլյացիան նվազել է 68%-ով

Ren.tv-ի հաղորդմամբ՝ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հրապարակել է իր հաշվետու զեկույցը, ըստ որի՝ վերջին 50 տարում աշխարհում կենդանիների պոպուլյացիան նվազել է 68%-ով։

Հրապարակված զեկույցում հիմնադրամը նշել է, որ կենդանի մոլորակի գլոբալ ցուցիչը շարունակում է նվազել։

«Կաթնասունների, թռչունների, ձկների, սողունների և երկկենցաղների թվակազմը 1970-ից 2016 թվականներին նվազել է և շարունակում է նվազել»,- ասված է փաստաթղթում։

Տվյալների համաձայն՝ մոլորակի ամենատուժած հատվածները Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներն են, որտեղ ցուցիչը հասնում է մինչև 94%-ի։

«Արոտավայրերի, անտառների և ճահճաջրային տարածքների վերափոխումը, վայրի բնության գերշահագործումը, ոչ բնիկ կենդանիների ներդնումն ու կլիմայի փոփոխությունը համարվում են կենդանի օրգանիզմների թվի նվազման հիմնական պատճառ»,- հավելել են հիմնադրամի ներկայացուցիչները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ