fbpx
Խորհրդարան

Կենտրոնական բանկը այլևս չի հրապարակի պարտատուների տվյալները. Ներսես Երիցյան

Այսօր` հունիսի 2-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ «Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Ներսես Երիցյանը հայտնեց, որ ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունները ենթադրում են, որ օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին թույլ է տալիս հրապարակել անբարեխիղճ պարտատերերի անունները կամ անվանումները, այսուհետ անվավեր կհամարվի:

Ըստ Կենտրոնական բանկի ներկայացուցչի՝ սույն օրենքի դրույթը, մեծ հաշվով, թույլ չէր տալիս, լուծել պարտքերի հետ կապված խնդիրները, ոստի այն պահելու անհրաժեշտություն այլևս չկա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ