fbpx
Աշխարհ

FedEx-ի կենտրոններից մեկում հրաձգություն է եղել․ կա 8 զոհ

ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում կան զոհեր ու մի շարք հոսպիտալացվածներ։

Այս մասին տեղեկանում ենք մամուլից։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել FedEx փոստային ընկերության ամենախոշոր կենտրոններից մեկում, որտեղ աշխատում է շուրջ 4500 մարդ։

Իրավապահ մարմինները հայտնել են 8 զոհի մասին։ Տեղեկություններ կան, որ կրակ բացողը եղել է տղամարդ, ով վերջում ինքնասպան է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ