fbpx
Տնտեսություն

Քերոբյանի մոտ քննարկվել է մթերման գործընթացում հնարավոր խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երեկ՝ մայիսի 13-ին, ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին։

Այս մասին տեղեկանում ենք Քերոբյանի Facebook-ի էջից։

Նրանք քննարկել են 2021 թվականի մթերման գործընթացում հնարավոր խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները։

Բարձրացված հիմնական խնդիրները սրանք են եղել․ գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ի բարձր լինելը, գազի սակագնի վերանայումը և ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությունը։

Քերոբյանի խոսքով՝ խնդիրների մանրամասն քննարկման և դրանց՝ առավել շոշափելի լուծումներ տալու համար որոշել են ևս մեկ հանդիպում կազմակերպել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ