fbpx
Իրավական

Վարորդները կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի դեպ, մեքենաներից մեկի վարորդը սթափ չէր։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերաբար են։ Ոստիկանությունից կոչ են անում բոլորին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ