Երեւանում այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է եղել. ժամը 12։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Ա. Հովhաննիսյան փողոցի 20 շենքի հետնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են ԱԻՆ փրկարարները։ Պարզվել է, որ նշված ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել էլեկտրական լարերի խափանում, ինչից առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի ուժերով մարել են կրակը, իսկ փրկարարները պայթյունի հետևանքով նշված շենքի հարևանությամբ գտնվող թիվ 16 շենքի վերելակում արգելափակված մի քաղաքացուհու դուրս են բերել այնտեղից։
Ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ավտոտեխսպասարկման կետի աշխատակից 44-ամյա Էդգար Զ-ին։
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Թե ի՞նչն է եղել պայթյուն-հրդեհի բռնկման պատճառը, պարզվում է։