ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ր էջում գրառում է կատարել։ Նախարարը գրառման մեջ նշել է, որ առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ։
«Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները:
Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
