fbpx
Ժամանց

KFC-ին մսի փոխարինիչից պատրաստված նագեթսներ կվաճառի

KFC ռեստորանային ցանցը Beyond Fried Chicken բանջարեղենային հիմքով հավի մսի փոխարինիչից պատրաստված նագեթսներ և թևիկներ կվաճառի: Արտադրողը լինելու է արհեստական մսի ստեղծող Beyond Meat-ը: Փորձնական նախագիծը կանցկացվի Ատլանտայում։ Տեղեկացնում է Forbes-ը:

Փորձարկումը կմեկնարկի օգոստոսի 27-ին, բայց նշենք,որ ավարտի օրը հայտնի չէ: Ընկերությունը հավաքելու է այցելուների արձագանքները, որից հետո որոշում է կայացնելու արտադրանքը վաճառել մի քանի հաստատություններում, թե՞ ԱՄՆ-ում գործող ամբողջ ցանցում, նշել է Business Insider-ը:

KFC-ն նագեթսները վաճառելու է չորս հատը 1.99 դոլարով: Թևիկները կարժենան 6 հատը՝ 6 դոլար կամ 12-ը՝ 12 դոլար:

Տեղեկացնենք,որ Beyond Meat-ը հիմնադրվել է 2009-ին, ԱՄՆ-ում: Ընկերությունը բուսական ծագման բաղադրիչներից արտադրում է արտադրանքներ, որոնք իսկական մսի համի և տեսքի իմիտացիա են ստեղծում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ