Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե ԿԳՍՄ-ի հետ կապված չլիներ:
Ուրեմն էս նախարարությունը մրցույթ է կազմակերպում՝ «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019»: Ինչ ոլորտ ասես կա՝ գիտություն, բժշկություն, մշակութային գործիչ, տո տիեզերագնաց, Ամուլսարի պաշտպան, էհհհ՝ բնապահպան, ասենք քիչ էր մնում դնեին անապատում լավագույն օձ բռնող, կամ՝ կես դրույքով աքլորականչին աքլոր աշխատող:
Իսկ գիտե՞ք որ ոլորտը չկա: Ասեմ: Իրավացի եք: ԿԳՍՄ-ի ուղղակի շահառու ոլորտը՝ մանկավարժությունը չկա: Դե երևի կարծում են, որ մեր ոլորտում երիտասարդներ ընդհանրապես չկան:
Լավ, հլը էս էլ հեչ, ուրեմն «Հրապարակը» (էն որ աչքիս լույսը չէ), ինչ-որ մի կիսահումորային, կիսածաղրական հոդված է գրում: ԿԳՍՄ փոխնախարարն էլ, դնում լուրջ ստատուս է գրում էդ մասին, ու սկսում բացատրել, թե որ չափանիշով, երիտասարդը որ տարիքն է: Նուու.. սոցիալական տարիք հասկացության մասին մոռացել է գրել, բայց ոչինչ: Փոխանակ դա բացատրեք, հարգելի պատասխանատուներ, ասացեք խնդրեմ, ձեր գերատեսչության ուղղակի շահառու ոլորտը, մանկավարժությունը, ինչու՞ չկա:
Գլխներիս գալովի՞ է, չեմ հասկանում:
Հ. Գ.
ՄԱԿ-ի, ԵՄ-ի ու այլ չափանիշներով ես արդեն 2-4 տարի եղավ երիտասարդ չեմ ու անձնական շահ չեմ հետապնդում»:
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1469234556549625

