ԿԳՄՍ փոխնախարարը անդրադարձել է կիսամյակային և թեմատիկ աշխատանքներով գնահատելու մեթոդին-Azat TV
Կրթություն
11:06 13/01/2022

ԿԳՄՍ փոխնախարարը անդրադարձել է կիսամյակային և թեմատիկ աշխատանքներով գնահատելու մեթոդին

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է դպրոցներում կիսամյակային և թեմատիկ աշխատանքներով գնահատելու մեթոդից՝ ներկայացնելով որոշ առաջարկներ:

«Հարգելի մանկավարժներ, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը, կարծում եմ, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն, մասնավորապես.

– պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը,

– պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը նշանակելով ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով,

– եթե սովորողը բացակայում է և չի գրել թեմատիկ աշխատանքը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը, ոչ թե վերադառնալով թեմատիկ աշխատանքի սահմանված օրվան։

Խնդրում եմ նշել՝ ինչ այլ փոփոխությունների կարիք եք տեսնում, ինչպես նաև ձեր դիրքորոշումն արտահայտել այս հնարավոր փոփոխությունների մասով»,- ասվում է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ