fbpx
Սպորտ

ԿԳՄՍ փոխնախարարն ու Կոտայքի մարզպետը շրջել են մի շարք մարզադպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն հուլիսի 25-ին աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էին գտնվում:

Մարզպետն ու նախարարի տեղակալն այցելել են «Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և լուսավոր մարզադահլիճներով, օդափոխիչ համակարգով և լուսավորությամբ:

Մարզադահլիճի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը՝ 1 մլրդ 100 մլն դրամի չափով: Մարզադահլիճն ամբողջովին պատրաստ է շահագործման, հարկավոր է միայն լուծել գույքի և կահավորման հարցը, ինչն էլ արդեն ընթացքում է: Շուրջ 30մլն դրամի հայտն արդեն ներկայացված է Կառավարություն:

Մարզադպրոցի բացումը նախատեսված է սեպտեմբերին: Մարզպետն ու փոխնախարար Լոռեցյանն այցելել են նաև անմիջապես մարզադպրոցի հարևանությամբ գտնվող «Քաղաքային» մարզադաշտ, որտեղ մարզվում է Չարենցավանի նորաբաց «Վան» ֆուտբոլային ակումբը:

Այնուհետև մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել են Բյուրեղավան խոշորացված համայնք և համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ այցելել Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ սպորտաձևերով մարզվում են 6-16 տարեկան շուրջ 365 մարզիկներ:

Մարզադպրոցի հարևանությամբ գործող Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի տարածքին կից (նախկին թիվ 3 դպրոց) չօգտագործվող մի հատված պլանավորված է տեղափոխել մարզադպրոցի հաշվեկշիռ , իսկ արդեն 2020 թվականի պետական բյուջեով կդիտարկվի մարզադպրոցի հիմնանորոգման և մարզական գույքով զինելու հարցը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ