Կրթություն

ԿԳՄՍՆ-ն 50 հազար գիրք կնվիրի դպրոցների գրադարաններին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր (50,000 գիրք)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Դպրոցները հարցերի դեպքում կարող են զանգահարել նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (011523938):

Այս տարի ևս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ: Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:

📖❗️50.000 գիրք` դպրոցների գրադարաններին📖📖ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր…

Geplaatst door Arayik Harutyunyan op Dinsdag 18 februari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ