fbpx
Իրավական

ԿԳՄՍՆ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԿԳՄՍ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը:

«Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասել է նա, սակայն բողոքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանը մարտի 29-ին ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: Դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի:

Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ