fbpx
Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն 14 անվանակարգերում մշակութային դրամաշնորհներ է սահմանել

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝

Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի),
Մշակութային հեռուստահաղորդաշարեր,
Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,
Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ,
Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը,
Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում,
Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր,
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր,
Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ,
Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը:

Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։

Մրցութաշրջանի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ