fbpx
Խորհրդարան

ԿԳՆ-ն էլ լավ չի աշխատում, լուծարե՞նք. Գևորգ Պետրոսյան

ԵՊՀ-ում այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների շուրջ։

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այն նախարարությունը, որը լավ չի աշխատել, պետք է լուծարել։

«Բա էդ նախարարներին ինչի՞ պատասխանատվության չեն ենթարկում։ Պետք ա ազատվել էն նախարարներից, որոնք երբեմն դժվարությամբ են իրենց պաշտոնն արտաբերում։ ԿԳՆ-ն էլ հիմա լավ չի աշխատում, լուծարե՞նք։ Սփյուռքի նախարարության պահպանումը նախ` հարգանք է սփյուռքի բազմահազար հայրենակիցների նկատմամբ։ Մեր ազգին ինչքան բանակն ա պահել, էնքան էլ մշակույթը, եթե ճիշտ մարդ չեն կարողանում նշանակել, դա չի նշանակում, որ կառույցն է պետք լուծարել»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, պատգամավորի կարծիքով՝ դրանք անպայման պետք է խորհրդարանական վերահսկողության ներքո գտնվեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ