fbpx
Կրթություն

ԿԳՆ-ից հերքել են դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու հրահանգի մասին լուրը

ՀՀ կրթության և գիտության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով այն հոդվածը, որտեղ նշվում է, որ ԿԳ նախարարը հրահանգ է տվել աշխատանքից ազատել բոլոր տնօրեններին:

«Հարգելի գործընկերներ,

Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթական համակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության որդեգրած աշխատաոճը», – ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ