fbpx
Իրավական

11:10 16/8/2019

Կգործարկվի նոր արագաչափ սարք Վանաձորում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:

Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի օգոստոսի 22-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Վերեվ