Քարֆուրի անունից խաբեություն է տարածվում համացանցում․ զգուշացում-Azat TV
Հասարակություն

Քարֆուրի անունից խաբեություն է տարածվում համացանցում․ զգուշացում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնել է համացանցում տարածվող հերթական խաբեության մասին։

Այս մասին տեղեկանում ենք գործակալության Facebook-ի էջից։

Նշվում է, որ խաբեությունը տարածվում է Քարֆուր Հայաստանի անունից։

«Էկրանին հայտնված պատուհանը տեղեկացնում է, թե իբր դուք պատասխանելով հարցաշարի հարցերին հնարավորություն կունենաք շահել որոշակի գումար՝ Քարֆուր Հայաստանի կողմից կազմակերպված խաղարկությունում», – այս մասին գրում է Քարֆուրը:

Նշվում է նաև, որ Քարֆուրը տվյալ խաղարկության հետ ոչ մի առնչություն չունի։

Գործակալությունից էլ քաղաքացիներին հորդորում են չվստահել նման կեղծ խաղարկություններին ու չփոխանցել որևէ անձնական տվյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ