fbpx
Սպորտ

Խաչանովը Դուբայի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է Բասիլաշվիլիին

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հայտնվել Դուբայի ATP 500 կատեգորիայի մրցաշարի երկրորդ շրջանում:

Երկու սեթում նա պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլիին 4:6, 1:6 հաշիվներով: Սա Կարենի երրորդ անընդմեջ պարտությունն էր:

Հանդիպումը 1 ժամ 11 րոպե է տևել:  Խաչանովի ակտիվում 4 էյս կա, 3 կրկնակի սխալ և ոչ մի բրեյք` հնարավոր 2-ից:

Բասիլաշվիլու ակտիվում 4 կրկնակի սխալ կա և 3 բրեյք:

Վրացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) – Ռամկումար Ռամանատան (Հնդկաստան) զույգի հաղթողը:

Մրցաշարի գործող չեմպիոնը Բաուտիստա-Ագուտն է: Նախորդ տարվա խաղարկության եզրափակչում նա երկու սեթում հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյուկ Պուիին 6:3, 6:4 հաշիվներով:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ