Իրավական

Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ փոխելու նրա խափանման միջոց կալանքը։

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը մերջեց միջնորդությունը։

Այսպիսով՝ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ