fbpx
Սպորտ

Խաչատուրովը հեռացավ Լոռիից

Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ-ն և կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Խաչատուրովը Լոռի էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ «Լոռիի» մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։

«Լոռիի» կազմում Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Արտյոմը նաև հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և անցկացրել 4 հանդիպում։

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Խաչատուրովին կատարած մեծ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար, մաղթում նոր հաջողություններ հետագա կարիերայում։

«Երևանի» հետ կայացած հանդիպման ընդմիջմանը երկրպագուների անունից Արտյոմը ստացավ խորհրանշական ավագի թևկապ՝ որպես երախտագիտության նշան։

Գրում է «Լոռի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ