fbpx
Իրավական

Խաչատուրյան քույրերին ցանկանում են զրպարտել․ պաշտպան

Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտարարել է, որ տուժածներն ակտիվորեն փնտրում են հոգեբանի, որը եզրակացություն կտա աղջիկների մոտ հոգեբանական տրավմայի բացակայության մասին, բայց չի հաջողվել սևացնել քույրերին։ Նա այս մասին պատմել է 360tv.ru-ին։

«Տուժած կողմը վազում է հոգեբանների հետևից՝ խնդրելով տալ եզրակացություն, որպեսզի փորձեն սևացնել աղջիկներին։ Այլ բառերով ասված, ապացուցել, որ նրանց մոտ չկա հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Մենք գիտեինք այդ մասին ամիսներ առաջ, բայց, ճիշտն ասած, կարծում էի, որ նրանք արդեն գտել էին ինչ-որ մեկին, որը նրանց համար անհրաժեշտ եզրակացություն կտար։ Սպասում էինք, բայց մենք հաճելիորեն սխալվեցինք։ Հոգեբան-պրոֆեսիոնալները նրանց բավականին կոշտ են պատասխանել»,- ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ աղջիկներն ունեն հոգեկան հիվանդություն՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում. «Հիվանդություն, որը հաստատված է փորձագետների կողմից։ Նրանք ուզում են դա հերքել և բարձրաձայնում են այդ մասին հեռուստատեսությամբ։ Բայց ոչ մի հոգեբան չի կարող դա անել, որովհետև քույրերին պետք է հետազոտել։ Ուզում են աղջիկներին սևացնել, զրպարտել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ