fbpx
Աշխարհ

Խաչատուրյան քույրերը կարող էին շահադիտական շարժառիթ ունենալով սպանել հորը

Ռուսաստանի դատախազությունը պարտավորեցրել է քննությունը վարող մարմին ստուգել հորը սպանելու Խաչատուրյան քույրերի շահադիտական շարժառիթի հնարավարությունը։

Life.ru-ի հաղորդմամբ՝ զոհի փաստաբանները պատմել են, որ Միխայիլ Խաչատուրովի մահից որոշ ժամանակ առաջ նա գտնվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, իսկ այդ ընթացքում նրա դուստրերը խոշոր գումար են ծախսել Խաչատուրյանի քարտից ու վախեցել են, որ հայրը կբարկանա դրա համար։

Նշվում է, որ քույրերը մինչև հոր սպանությունը նամակագրություն են ունեցել, որը ջնջել են սպանության օրը, սակայն իրավապահներին հաջողվել է վերականգնել այն ու պարզել, որ քույրերը նախապես են պլանավորել Խաչատուրյանի սպանությունը։

Ըստ աղբյուրի՝ փաստաբանական թիմը կարծում է, որ քույրերը հորը սպանել են ոչ թե «աֆեկտի մեջ գտնվելու վիճակ», այլ սառնասրտորեն նախապատրաստել ու իրականացրել են այն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ