Սպորտ

Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը նորից հետաձգվեց

Որոշում է կայացվել կրկին հետաձգել բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Այն պետք է կայանար 2020 թվականի հոկտեմբերին, բայց կորոնավիրուսի պատճառով դրա հետաձգումները շարունակվում են։ Այս անգամ էլ որոշվել է այն տեղափոխել 2022 թվական։

Այս մասին հայտնում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան։

Կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը հայտնել է, որ AIBA-ն հետևում է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և լավատեսական է տրամադրված։ Նրա խոսքով՝ որոշման միակ առաջնահերթ պատճառը բռնցքամարտի համայնքի ներկայացուցիչների առողջությունը չվտանգելն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ