fbpx
Սպորտ

Հայաստան-Ռումինիա խաղը սպասարկելու են լատվիացի մրցավարները

Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ-2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։

Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը, չորրորդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին որակավորման փուլի առաջին 2 հանդիպումներում հաղթել է և այս պահին Գերմանիայի հավաքականի հետ միասին գլխավորում է խումբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ