fbpx
Զինված Ուժեր

Պայմանավորվածությունները խախտվել են․ Քոչարյանը՝ գերիների ինքնաթիռի դատարկ լինելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր ճեպազրույցի ընթացքում խոսեց նաև գերիների հետ կապված երեկվա դեպքի մասին, երբ ինքնաթիռը իջավ, բայց գեներալ Մուրադովը ներսում միայնակ էր։

Քոչարյանն ասաց, որ Մուրադովի ներկայությունը ինքնաթիռում նշանակում է պայմանավորվածությունների մասին, որոնք խախտվել են, իսկ պատճառները դեռևս հասանելի չեն։

Պատգամավորը ենթադրեց, որ հակառակորդը ցանկանում է խաղի կանոններ փոխել։

Քոչարյանը նշեց նաև, որ գերիներին պահում են առաջին հերթին Հայաստանի ներսում լարվածություն առաջացնելու համար։

Նա հիշեց, որ առաջին Արցախյանից հետո Հայաստանը կրկին ներգրավված էր այդպիսի խնդիրների մեջ, բայց այն ժամանակ դրանք տարիներ էին տևում ու գործընթացները քաղաքական պարտադրանքի լեզվով չէին լուծվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ